Մամուլ

ՊՆ Կամազը վթարի է ենթարկվել. 22-ամյա զինծառայող է մահացել, ևս 7 զինծառայող տեղափոխվել են հոսպիտալ

ՊՆ Կամազը վթարի է ենթարկվել. 22-ամյա զինծառայող է մահացել, ևս 7 զինծառայող տեղափոխվել են հոսպիտալ

Նոյեմբերի 16-ին՝ ժամը 09:50-ի սահմաններում, ՀՀ ՊՆ «Կամազ» մակնիշի ավտոմեքենայի կողաշրջման հետևանքով մահացել է զինծառայող Գրիգոր Արթուրի Գրիգորյանը (ծնված՝ 2000թ.): Այս մասին Bavnews.am-ը տեղեկանում է ՀՀ ՊՆ-ից:

«Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և զորակցություն հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին:

Մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայողներ, որոնք տեղափոխվել են կայազորային հոսպիտալ, հետազոտվել են և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն. զինծառայողների կյանքին վտանգ չի սպառնում:

Դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար տարվում է քննություն»,-ասված է հաղորդագրության մեջ:

Կիսվել