Մամուլ

ՊՆ Կամազը բախվել է «Toyota»-ին․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

ՊՆ Կամազը բախվել է «Toyota»-ին․ մայր ու որդի տեղափոխվել են հիվանդանոց

Shamshyan.com-ը գրում է․ Այսօր՝ օգոստոսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 11:50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի Ծաղկունք գյուղի վարչական տարածքում բախվել են «Toyota» և «Կամազ» մակնիշի ավտոմեքենաները:

Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:  

Վիրավորներին առաջինը օգնության են հասել «Կամազ»-ի վարորդը, քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած Վաղարշապատ բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը:

Վթարի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորների և վիրավորների ինքնությունը:

«Կամազ»-ը հաշվառված է ՀՀ ՊՆ հաշվեկշռում, վիրավորներն էլ մայր ու որդի են:

mayr vordi avtovtar

Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ, և հնարավոր է՝ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթը փոխանցվի ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Կիսվել