Մամուլ

ՊՆ զինվորականների մասնակցությամբ դանակահարություն է եղել․ սպանվել է Դավիթ Սայադյանը․ մանրամասներ

ՊՆ զինվորականների մասնակցությամբ դանակահարություն է եղել․ սպանվել է Դավիթ Սայադյանը․ մանրամասներ

«Հրապարակ»-ի բացառիկ տեղեկություններով, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի մոտակայքում օրեր առաջ կենցաղային վեճի շուրջ դանակահարություն է տեղի ունեցել Պաշտպանության նախարարության սպաների եւ քաղաքացիական անձանց միջեւ։

Մեր տեղեկություններով՝ վեճի առարկան եղել է փողը՝ պարտք ու պահանջը։ «Ռազբորկայի» մասնակիցները եղել են 8 անձ, որոնցից 4-5 հոգի զինվորական։ Խոսակցության ժամանակ պարտապանը վիրավորական արտահայություններ է հնչեցրել զինվորականների հասցեին, ապա իր հետ բերած դանակով մարմնական ծանր վնասվածքներ հասցրել պարտատերեին՝ ՊՆ զորացրված սպա Գեւորգ Մարգարյանին եւ սպա, ավագ լեյտենանտ Դավիթ Սայադյանին։

Նույն օրը շտապօգնությունը «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն է տեղափոխել Գեւորգ Մարգարյանին եւ Դավիթ Սայադյանին։ Վերջինիս կյանքը փրկել չի հաջողվել՝ Դավիթը մահացել է հիվանդանոց տեղափոխվելուց կարճ ժամանակ անց։  

Դավիթ Սայադյանի հորեղբայրը՝ Մեխակ Սայադյանը «Հրապարակ»-ի հետ զրույցում ասաց՝ Դավիթն անմեղ զոհ է եղել։ «Ընկերներից մեկին խնդրել է, որ միանա իրեն, գնան պարտապանից գումարները վերցնեն։ Մի քանի սպաներով են գնացել, որոնցից երեքը մեքենայից չեն իջել։

Մասիվի լակոտները դիմելով՝ զինվորներին ասել են․ դուք ո՞վ եք, այ պագոնավորներ, որ եկել եք։ Իմացել են, որ աֆիցեր են։ Դանակով պատրաստված եկել են, խփել են Դավիթի ոտքին եւ որովայնին, հարվածներ են հասցրել նաեւ նրա ընկերոջը։ Դավիթը եղբորս որդին է՝ ազնվագույն տղա, ֆիզիկապես շատ ուժեղ, ճարպիկ։

Զինվորականության համար կյանքն էլ կտար։ Բոլորիս ստիպեց, որ դառնա զինվորական։ Այստեղ քննությունները հանձնեց, գնաց Պետերբուրգ։

Սովորել է Միխայլովի անվան ռազմական ակադեմիայում, մասնակցել է Արցախյան պատերազմներին»,-այսպես բնութագրեց Դավիթին հորեղբայրը։

Կիսվել