«Պղծել են որդուս շիրիմը. հրաման տվողը պիտի պատասխան տա». զոհված զինծառայողի հայր (Տեսանյութ)
«Պղծել են որդուս շիրիմը. հրաման տվողը պիտի պատասխան տա». զոհված զինծառայողի հայր (Տեսանյութ)
Ես գնացել եմ Եռաբլուր, տեսել եմ, իմ երեխու գերեզմանը չկա, նկարը գետնին ընկած. սա սրբապղծություն է: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 31-ին, կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ նշեց զոհված զինծառայողի հայրը:
«Էսօր իմ երեխեն ձեր երեխեն ա, ու ձեր երեխու շիրիմը պղծել են: Ասում են՝ վարչապետի հրամանով: Կոչ եմ անում բոլորին հավաքվել կառավարության մոտ, պետք է պատասխան տա էդ հրաման տվողը, որ էսօր Եռաբլուրում հերոսների գերեզման են քանդում»,-ասաց նա:
Նշենք, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում քանդել և գողացել են Հայաստանի և Արցախի հերոս Նարեկ Գևորգյանի գերեզմանի շիրմաքարը, սյուները, նստարանները:
Հարազատներն ակցիա են իրականացնում Կառավարության դիմաց և պահանջում են, որ այդ վանդալիզմը կատարողները պատասխան տան:
Տեսանյութը ստորև