Պետք է պատրաստվենք ամբողջ Հայաստանով․ Իշխան Սաղաթելյան
Պետք է պատրաստվենք ամբողջ Հայաստանով․ Իշխան Սաղաթելյան
«Պատերազմի ու դրա հետևանքների, նոյեմբերի 9-ի փաստաթղթի պատասխանատվությունը դեռ չի կրել (նկատի ունի՝ Փաշինյանը-խմբ.), ու այսօրվա իշխանությանը հանկարծ չթվա՝ նախորդը մարսել են ու երկիրը կարող են տանել նոր կապիտուլյացիայի»,- 5-րդ ալիքի եթերում այս մասին հայտարարել է ՀՅԴ-ական գործիչ, ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:
«Ընդդիմության, ՀՀ-ի, մեր բոլորի խնդիրն այն է, որ կապիտուլյանտը չստորագրի երկրորդ, մի նոր փաստաթուղթ, որը մեր կորուստները կդարձնի անդառնալի»,- ասել է նա՝ հավելելով, որ պայքարը պետք է շատ չուշանա:
«Պետք է տնային մեծ աշխատանք անել. պետք է պատրաստվենք ամբողջ ՀՀ-ով:
Բոլոր էն ուժերը, որ խոսում են՝ ինչ անել, պետք է աշխատել՝ գյուղերով, քաղաքներով, կազմակերպել, բացատրել…»,- ընդգծել է պատգամավորը: Սաղաթելյանի խոսքով՝ «Նիկոլին ու թուրքերին զիջելու հայրենիք չունենք»:
Տեսանյութը ստորև