Պետք է շտապ վերաձևակերպեն բյուջեի այդ տողը և այդ գումարը տրամադրեն տնից-տեղից զրկված արցախցիներին․ Կարեն Քոչարյան
Պետք է շտապ վերաձևակերպեն բյուջեի այդ տողը և այդ գումարը տրամադրեն տնից-տեղից զրկված արցախցիներին․ Կարեն Քոչարյան
Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում
«Այս իշխանությունները տարիներ շարունակ մուննաթ էին գալիս բոլորի վրա, որ Արցախին ամենաշատ գումարը իրենք են տվել: ՀՀ բյուջեով Արցախին տրվող գումարը կազմում էր 140 միլիարդ դրամ:
Հիմա, միասնության կոչ անելու փոխարեն, այս իշխանությունները պետք է շտապ վերաձևակերպեն բյուջեի այդ տողը և այդ գումարը տրամադրեն տնից-տեղից զրկված այն 120000 մարդկանց, որոնք զրկվել են իրենց տանիքից:
Պարզ թվաբանություն է, եթե 140մլրդ բաժանես 120000-ի, ստացվում, որ յուրաքանչյուր անձին տարեկան կտրվածքով հասնում է 1167000 (մեկ միլիոն հարյուր վաթսունյոթ հազար) ՀՀ դրամ: Այսինքն՝ ամսական 97000 դրամ:
Այսինքն յուրաքանչյուր բռնագաղթած քաղաքացի պետք է ամսական 97000 դրամ փող ստանա: Կրկնում եմ՝ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐ ՔԱՂԱՔԱՑԻ, ոչ թե ընտանիք:
Փողանակ ափալ-թափալ անիմաստ Հռոմի ստատուտներ քննարկեք, շտապ վերաձևակերպեք բյուջեի այդ տողը, որպեսզի արդեն հոկտեմբերից մարդիկ ստանան, գոնե կտուրի տակ ապրելու վարձի գումարը:
ՀԳ Խնդրում եմ իմ ընկերներին և լրատվամիջոցներին, հնարավորինս շատ և շուտ տարածել այս գրառումս»: