Պետք է հայոց պատմությունը պարտադիր լինի, որ ապագա վարչապետները Փաշինյանի նման չասեն՝ Արցախն անկախացել է Սովետական Ադրբեջանից
Պետք է հայոց պատմությունը պարտադիր լինի, որ ապագա վարչապետները Փաշինյանի նման չասեն՝ Արցախն անկախացել է Սովետական Ադրբեջանից։ ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ինչո՞ւ է անհրաժեշտ բուհերում հայոց պատմության պարտադիր դասավանդումը։
Թեկուզ նրա համար, որ Հայաստանի ապագա վարչապետները Փաշինյանի նման չասեն՝ թե 1991թ-ի սեպտեմբերի 2-ին Արցախն անկախացել է Սովետական Ադրբեջանից…
Հ.Գ.Դպրոցում հայ եկեղեցու պատմության, իսկ բուհերում՝ հայոց լեզու, գրականություն և պատմություն առարկաների դասավանդումը պետք է լինի պարտադիր»: