ՄամուլՏեսանյութ

Պետք է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրություն ընդունենք. Նիկոլ Փաշինյան

Պետք է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրություն ընդունենք. Նիկոլ Փաշինյան

Այս մասին ժողովրդին ուղղված գաղափարախոսական ուղիղ եթերով ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Իրական Հայաստանը միջազգային հանրության կողմից ճանաչված Հայաստանն է 29,743 քմ տարածքով։ Այս համակարգի համար էական է համաժողովրդական հանրաքվեով նոր Սահմանադրության ընդունումը, քանի որ գործող Սահմանադրության ընդունման համար անցկացված բոլոր հանրաքվեներն ունեն լեգիտիմության լրջագույն պակաս։

Նոր սահմանադրության ընդունման ռազմավարական նպատակը անցումն է պետականազուրկ ազգի մնացորդային գործելակարգից դեպի պետականակերտ ժողովրդի գործելակարգ»,- ասել է Փաշինյանը։