Պետք է կույր լինել՝ Գագիկ Ծառուկյանի արածն ուրանալու համար. Գևորգ Պետրոսյան
Գևորգ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Պետք է կույր լինել՝ Գագիկ Ծառուկյանի արածն ուրանալու համար: Կամ, ինչքա՞ն կարելի է նույն հարցը նույն մարդուն տալ։
Վստահաբար կարող եմ պնդել, որ տարբեր բնույթի ու չափերի աջակցություն ստանալու վերաբերյալ Ծառուկյանին ուղղված դիմումների քանակն առնվազն երեք անգամ գերազանցում է իրավասու մարմիններին ու պաշտոնատար անձանց ուղղվող դիմումների քանակը:
Իսկ դա ինչի՞ անվիճելի ապացույցն է…
Իհարկե, այն բանի, որ մարդիկ հավատում են Ծառուկյանին և նրա հետ հույս են կապում. արժանապատիվ ապրելու, գոյատևելու, զարգանալու հույս…»