Պետրոս Ղազարյան. Ցավոք երեկվա հանրահավաքին թեզեր հնչեցին, որոնք վաղը միջազգային ատյաններում օգտագործելու են Հայաստանի դեմ
Պետրոս Ղազարյան. Ցավոք երեկվա հանրահավաքին թեզեր հնչեցին, որոնք վաղը միջազգային ատյաններում օգտագործելու են Հայաստանի դեմ
Հաղորդավար Պետրոս Ղազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ցավոք երեկվա հանրահավաքին էլի թեզեր հնչեցին, որոնք վաղը միջազգային ատյաններում օգտագործելու են Հայաստանի Հանրապետության դեմ։
Մի բանախոս ասեց , որ Հայաստանի դպրոցներից մեկում Արցախից եկած դպրոցականին խտրական են վերաբերվում, նստեցնում են առանձին ,որպես նվաստացնող և խտրական մոտեցում։ Պատկերացնում եք ՞՞՞։
Բնականաբար ոչ մի ապացույց չբերվեց։
Թողնենք մի կողմ , որ պետությունը շատ կարճ ժամանակահատվածում լուծեց Արցախից եկած բոլոր դպրոցականների ուսման հարցը։
Թողնենք մի կողմ ,որ գալ ու գոռալ իբր հայաստանցի ուսուցիչները խտրական են վերաբերվում Արցախից եկած դպրոցականներին, քստմնելի սուտ է` ուղղված հայաստանցի ղարաբաղցի թշնամության սերմանմանը։
Մենք բոլորս գիտենք ,որ այդպես չի։
Վաղը ,և չկասկածեք ,միջազգային ատյաններում Ադրբեջանը վկայակոչելով այս հայտարարությունները,փաստելու է ,որ Հայաստանում պետական մակարդակով խտրականության են ենթարկում արցախցի երեխաներին։
Հիմա ով ա անհանդուժող ` իրանք թե Հայաստանը՞՞՞։
Կրկին վստահ եմ ,որ ընդդիմությունը չի ցանկանում Ադրբեջանի քարոզչության ջրաղացին ջուր լցնել։
Հետևաբար Հայ Հայրենիք Հայաստան ու Աստված ը լավ է ,բայց մի քիչ էլ քթի ծակը չի խանգարի»։