Ազատ խոսքՔաղաքականություն

Պետությունն, ավաղ, դարձել է մեկ դերասանի թատրոն

Պետությունն, ավաղ, դարձել է մեկ դերասանի թատրոն․ Ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Փաստորեն, Արմեն Սարգսյանը Նիկոլ Փաշինյանին ծննդյան առիթով նվեր մատուցեց:

Պետությունն, ավաղ, դարձել է մեկ դերասանի թատրոն, սահմանադրական բոլոր ինստիտուտները՝ պարզապես դեկորացիա:

Նախագահ, Ազգային Ժողով, իրավապահ մարմիններ՝ ընդամենը մի էժանագին ներկայացման ռեկվիզիտներ են:

Պետության քայքայումը հենց այդպես է լինում, երբ պետական պաշտոններ զբաղեցնող մարդկանցից շատերը իրենց տեղում չեն» ,- գրել է Աշոտյանը:

Կիսվել