Մամուլ

Պետությունը մտադիր է աջակցել «Արմենիան Քափըր Փրոգրամ»-ին կառուցել նոր պղնձաձուլարան

Ecolur.org-ը գրում է․ ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի հուլիսի 12-ի որոշմամբ` «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲԸ-ի կողմից Հայաստանում նոր պղնձաձուլարանի կառուցման ծրագրի նախապատրաստման աշխատանքներին պետական աջակցության ապահովման նպատակով ստեղծվել է աշխատանքային խումբ: Հաստատված է աշխատանքային խմբի անհատական կազմը: Խմբի ղեկավարը Վարագ Սիսեռյանն է` Ավինյանի գրասենյակի ղեկավարը: Խմբի քարտուղարը ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության աշխատակազմի ճյուղային տնտեսության քաղաքականության վարչության պետ Արմեն Եգանյանն է:

Աշխատանքային խմբի անհատական կազմում ընդգրկված են չորս նախարարությունների ներկայացուցիչներ` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ Գնել Սանոսյանը, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Վարդան Գևորգյանը: «Վալլեքս» խմբի ընկերություններից ներկայացուցիչը պղնձի ծրագրի ղեկավար Կ. Ղազարյանն է:

Նյութը կարող եք կարդալ Ecolur.org-ում

Կիսվել