Պետությունը կաջակցի երկու և ավելի երեխա ունեցող ընտանիքներին հիփոթեքով տուն գնելու հարցում
Պետությունը կաջակցի երկու և ավելի երեխա ունեցող ընտանիքներին հիփոթեքով տուն գնելու հարցում
Կառավարության նիստում քննարկվեց նախագիծ, որը նպատակ ունի օգնել ընտանիքներին: ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը ներկայացրեցին ծրագրի դրույթները։
Նրանք ներկայացրեցին այն մանրամասները, թե ինչպես են պատրաստվում օգնել ընտանիքներին, որոնք ունեն բնակարանի կարիք:
«Երիտասարդ ընտանիքին` մատչելի բնակարան» ծրագրի շրջանակներում շահառուին տրամադրվում է հիփոթեքային վարկ՝ առաջնային շուկայում առավելագույնը 7.5 տոկոսով, առանց սուբսիդավորման, իսկ երկրորդային շուկայում՝առավելագույնը 5 տոկոսով, որից սուբսիդավորվում է Երևանում 2 տոկոսային կետի չափով (այսինքն` վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 7,5), իսկ ՀՀ մարզերում տրամադրված հիփոթեքային վարկերի համար` 4 տոկոսային կետի չափով (այսինքն` ՀՀ մարզերում վարկառուի համար վարկի տոկոսը կազմում է առավելագույնը 5.5):
Առավել մանրամասն՝ ստորև տեսանյութում