Պետերբուրգի դատարանը 2 ամսով ձերբակալել է Տիգրան Խաչիկյանին
Պետերբուրգի դատարանը 2 ամսով ձերբակալել է Տիգրան Խաչիկյանին
Կույբիշեւի շրջանի դատարանը երկու ամսով ձերբակալել է հրացանից հատուկջոկատայինին վիրավորած Տիգրան Խաչիկյանին, հայտնում է «ՌԻԱ Նովոստին», վկայակոչելով Սանկտ Պետերբուրգի դատարանների ծառայությանը:
«Կուբիշեւի շրջանային դատարանը բավարարել է Տիգրան Խաչիկյանի նկատմամբ կալանքը խափանման միջոց ընտրելու քննության միջնորդությունը, նա մեղադրվում է ՌԴ ՔՕ 317-րդ հոդվածի համաձայն հանցագործություն կատարելու մեջ»:
Նշվում է, որ ձերբակալման ժամանակահատվածն ընտրվել է 2 ամսով:
Հաղորդվել է, որ ուրբաթ առավոտյան Սանկտ Պետերբուրգի կենտրոնում գտնվող «Гостиный двор» մետրոյի կայարանի մուտքի մոտ տղամարդը կրակել է ոստիկանության աշխատակցի վրա: Տուժածը հոսպիտալացվել է: Քրեական գործը հարուցվել է իրավապահ մարմինների աշխատակցի կյանքին վնաս հասցնելու հոդվածով:
Ինչպես հետեւում է դատարանների միացյալ մամուլի ծառայության կողմից տարածված տեսանյութից, դատարանի դահլիճում անձի նույնականացման ընթացքում Խաչիկյանը հայտնել է, որ բարձրագույն զինվորական կրթություն ունի, այժմ թոշակառու է: