Պետական պարտքը կավելանա 750.000.000 դոլարով
ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Հայաստանը 750.000.000 դոլար արժեքով պարտատոմս է թողարկել։
«Արդեն բոլորս գիտենք, որ ՀՀ-ն 12.03.2025 թ-ին թողարկեց 750.000.000 դոլար արժեքով պարտատոմս, որոնք արդեն ներկայացված են միջազգային բորսայում։ Այդ պարտատոմսերի տոկոսաբերությունը 6.75% է, հասարակ լեզվով ասած Հայաստանը ասում է իմ պետության երաշխիքով ինձ 6.75%-ով վարկ տվեք 10 տարի ժամկետով։
Այսինքն այն 12 միլիարդ դոլար պարտքին ևս կավելանա այս նոր 750 մլն դոլար պարտքը։
Բա էդ թռիչքային տնտեսական աճի դեպքում ինչպես է գոյանում այսքան սրընթաց պարտքի կուտակումը, կարող է թռիչքային աճ ունի նաև երկրում առկա կոռուպցիան ու ատկատները?
Այս պետական պարտքը կառավարությունը չի մարելու է, այս պետական պարտքը չարքաշ ժողովրդի ու նրա սերունդների վզին է մնում»։
