Պետական պաշտոնյաների կանայք ու երեխաները մարզասրահներ կայցելեն հարկատուների հաշվին
Պետական պաշտոնյաների կանայք ու երեխաները մարզասրահներ կայցելեն հարկատուների հաշվին
Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նման որոշում այսօր ընդունվեց կառավարության հերթական նիստում, – գրում է Սպուտնիկ Արմենիան։
Բանն այն է, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվում է սոցիալական փաթեթ, որով սահմանված ծառայությունները, ըստ օրենքի, սահմանում է կառավարությունը:
Եվ ահա, կառավարությունը որոշել է արդեն գործող ծառայություններին ավելացնել ևս մեկը՝ մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների և այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից անվճար օգտվելու հնարավորությունը: Իսկ դրա դիմաց վճարելու է պետությունը, կամ ավելի ճիշտ՝ ՀՀ շարքային հարկատուն:
Իր այս նախաձեռնությունը կառավարությունը հիմնավորում է նրանով, որ այն կնպաստի պաշտոնյաների ու պետական ծառայողների ընտանիքների «առողջ ապրելակերպի ձևավորմանը և ֆիզիկական կոփմանը»: