Մամուլ

Պետական մարմիններում հայտնաբերվել են մոտ 5 մլրդ դրամի խախտումներ

Կառավարության նիստի ժամանակ ՀՀ Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը հայտնել է, որ 2017 թվականին ընդհանուր առմամբ իրականացվել է 44 ստուգում, դրանք եղել են և ծրագրային ստուգումներ, և իրավապահ մարմինների պահանջով, և վարչապետի հանձնարարականով:

«Ընդհանուր առմամբ, արձանագրվել են 4 մլրդ 978 մլն դրամի խախտումներ, այս խախտումները նույնպես եղել են տարբեր բնույթի: Ստուգման արդյունքները քննարկվել են ստուգման օբյեկտի ներկայացուցիչների հետ, առկա են բոլոր տեսակի փաստաթղթերը խախտումների հետ կապված, այնուհանդերձ բոլոր ստուգումների հետ կապված ֆինանսների նախարարի կողմից առաջարկվել է համապատասխան մարմինների ղեկավարներին խախտումների վերաբերյալ ձեռնարկել միջոցառումներ»,- ասել է նա։

Կիսվել