Պետական բժշկական համալսարանին պատկանող շենքերը աճուրդով կօտարվի․ Մեկնարկային գինը՝ 1,8 մլրդ դրամ
Երևանի պետական բժշկական համալսարանին պատկանող շենքերն աճուրդով կօտարվեն։ Որոշումը կայացվեց ՀՀ կառավարության այսօրվա նիստում։
Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի թիվ 60 և 60/2 հասցեներում գտնվող համապատասխանաբար 3292.3 և 853.6 քմ մակերեսներով շենք-շինությունների, ինչպես նաև դրանց օգտագործման և սպասարկման համար առանձնացված 0.212944 և 0.164453 հեկտար մակերեսներով հողամասերի մասին է:
Հիշյալ գույքն անհատույց օգտագործման իրավունքով տրամադրված է «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» հիմնադրամին, որից հետագայում առանձնացվել է գույքի մի մասը և գրանցվել Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոց թիվ 60/2 հասցեով ու ներկայումս հանդիսաանում է որպես երկու առանձին գույքային միավորներ, սական տարիներ ի վեր գույքը փաստացի չի շահագործվում և գտնվում է կիսավեր վիճակում։
Աճուրդով օտարման ենթակա գույքի մեկնարկային գին է սահմանվել անշարժ գույքի գնահատված շուկայական արժեքի 100 տոկոսի չափով՝ 1 847 300 000 դրամ։
Աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվել է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով՝ 92 365 000 ՀՀ դրամ, որը աճուրդի հաղթող մասնակցի համար համարվում է Գույքի վաճառքի գնի մաս և Գնորդի կողմից հետագա վճարումները կատարելուց հրաժարվելու դեպքում վերադարձման ենթակա չէ ու փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե։
Գնորդը պարտավոր է վճարել նաև գույքի արժեքի որոշման դիմաց գանձվող գումարը՝ ավելի քան 1 մլն դրամը։
Տվյալ գույքի օտարումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրի պահանջներից։