«Պետականության նկատմամբ դավադրություն» լսելիս՝ առաջինը հենց Նիկոլն է աչքիս առաջ գալիս. Կարեն Վրթանեսյան
Կարեն Վրթանեսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Նիկոլի ելույթի այս բոցաշունչ հատվածն առանձնապես լավ է նայվում կես դարից ավելի է՝ ԱՄՆ պետբյուջեից ֆինանսավորվող, իր ստեղծման առաջին տարիներին՝ ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության վերահսկողության տակ աշխատած «Ազատություն» ռադիոկայանի կայքում։
Այն ռադիոկայանի, որի հայկական մասնաճյուղն այսօր անվերապահորեն աջակցում է հենց Նիկոլին։
«Պետականության նկատմամբ դավադրություններից» ու երկրում խառնակչությունից էլ որ լսում եմ, առաջինը հենց Նիկոլն է աչքիս առաջ գալիս իր ընդդիմադիր վախտերով:
Մի հարց էլ․ ո՞ր քաղաքական գործիչներին նկատի ունի «օտարերկրյա գործակալներ» ասելով․․․ Չլինի՞ որոշել է ձերբազատվել իր կուսակցությունում և կառավարությունում դիրքավորված՝ ամբողջ կյանքը բացարձակապես օտար դրամաշնորհներով պատվերներ կատարած զանգվածից»։