Պեսկովը՝ զորահավաք հայտարարելու՝ Պուտինի մտադրության մասին
Պեսկովը՝ զորահավաք հայտարարելու՝ Պուտինի մտադրության մասին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մտադիր չէ հայտարարել զորահավաքի նոր ալիքի մասին։ Այս մասին հայտարարել է նրա մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ ի հայտ էին եկել ենթադրություններ, թե Պուտինը կարող է մասնակի զորահավաքի նոր ալիք հայտարարել, ինչպես նաև պաշտոնապես «հատուկ ռազմական գործողությունը» պատերազմ հայտարարել։
«Սրանք բոլորը խոսակցություններ են: Մի՛ լսեք դրանց»,- հերքել է Կրեմլի խոսնակը համապատասխան լուրերը՝ պատասխանելով լրագրողների հարցին։