Մամուլ

Պեմզաշենում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալվել է ևս մեկ անձ

Պեմզաշենում տեղի ունեցած սպանության գործով ձերբակալվել է ևս մեկ անձ

Hraparak.am-ը գրում է․ Պեմզաշենի դաժան սպանության գործով կա 3-րդ ձերբակալված անձ։ «Հրապարակ» օրաթերթի տեղեկություններով, ձերբակալվել է Վրույր եւ Արկադի Բարսեղյանների հորաքույրը՝ Ռ. Բարսեղյանը, ով նախկինում ունեցել է դատվածություն մանկահասակ երեխայի սպանության համար։

Այս լուրը ստացանք համայնքից։ Կապվեցինք Քննչական կոմիտեի խոսնակ Վարդան Թադևոսյանի հետ, վերջինս հերքեց, որ երրորդ ձերբակալված անձ կա։

Սակայն Արթիկից մեր աղբյուրը պնդում է, որ Ռ. Բարսեղյանը ձերբակալված է՝ դաժան սպանությունից հետո նա փորձել է մաքրել հետքերը։

Հիշեցնենք, որ օրեր առաջ Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում դաժան սպանություն էր տեղի ունեցել, սպանվել էին 31-ամյա կին և նրա 2 անչափահաս երեխաները։

Կիսվել