Մամուլ

Պեմզաշենում սպանված ընտանիքի հայրն ամուսնացել է

Պեմզաշենում սպանված ընտանիքի հայրն ամուսնացել է

Hraparak.am-ը գրում է․ Պեմզաշենում սահմռկեցուցիչ սպանությունից 8 ամիս անց ընտանիքի հայրը` Սևակ Մելիքսեթյանն ամուսնացել է։

Այս մասին մեզ ասացին գյուղի բնակիչներից` նշելով նաեւ, որ նա չի ապրում այն տանը, որտեղ սպանությունն է տեղի ունեցել, այլ ապրում է քրոջ տանը։

Պեմզաշենի վարչական ղեկավարը եւ դատարանում Սևակ Մելիքսեթյանի ներկայացուցիչը ամուսնանալու լուրի վերաբերյալ ասացին, որ տեղյակ չեն։

«Հրապարակ»-ը կապ հաստատեց Սեւակ Մելիքսեթյանի հետ, նա նշեց, որ այդ հարցին չի պատասխանում։

Ապա նշեց, որ այն տանը չի ապրում, որտեղ սպանությունն է տեղի ունեցել, սակայն դա իր տունն է, այնտեղ գնում-գալիս է։

Նշենք, որ այս գործով կալանքի տակ են Արկադի եւ Վրույր Բարսեղյանները։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 9-ին Պեմզաշեն գյուղում դաժան սպանություն էր տեղի ունեցել. սեփական բնակարանում գտել էին 31-ամյա բնակչուհու եւ վերջինիս 12-ամյա դստեր եւ 8-ամյա որդու մարմինները:

Մահացածներն են մայրը՝ 31-ամյա Զարինեն, ու նրա երկու երեխաները՝ 12 տարեկան դուստրը եւ 8 տարեկան որդին։

Դաժան սպանության կասկածանքով նոյեմբերի 12-ին ձերբակալվել էր Շիրակի մարզի 32-ամյա բնակիչը, որը ոստիկանությունում տվել է ինքնախոստովանական ցուցմունք, հաջորդ օրը ձերբակալվել է նաեւ հանցանքը ենթադրաբար կատարած երկրորդ անձը՝ 36-ամյա տղամարդ։

Տղամարդիկ, ըստ գյուղի բնակիչների, ազգականներ են, երկուսն էլ ամուսնացած են, ունեն երեխաներ։

Սպանված կնոջ ամուսինը ՌԴ-ում էր՝ արտագնա աշխատանքի, վերադարձել է ողբերգական դեպքից հետո։

Կիսվել