Պեմզաշենում հուղարկավորեցին սպանված ընտանիքի անդամներին
Պեմզաշենում հուղարկավորեցին սպանված ընտանիքի անդամներին
Շիրակի մարզի Պեմզաշեն համայնքում նոյեմբերի 9-ին դաժանաբար սպանված 31-ամյա Զարինե Մելիքսեթյանը և իր 12-ամյա դուստրը և 8-ամյա որդին հուղարկավորվեցին։
Նշենք, որ Պեմզաշենի իրենց տանը սպանված էին հայտնաբերվել 31-ամյա Զարինե Մելիքսեթյանը եւ նրա երկու անչափահաս երեխաները։
Նոյեմբերի 9-ին Շիրակի մարզի Պեմզաշեն գյուղում առանձնապես ծանր հանցագործություն էր կատարվել։ Ժամը 12.28-ին Արթիկի հրշեջ-փրկարարական ծառայությունից ոստիկանություն հաղորդում էր ստացվել, որ Պեմզաշենի դպրոցի դիմացի տան դուռը փակ է:
Հրշեջ-փրկարարները բացել էին դուռը։ Տան ննջասենյակում հայտնաբերվել էին 31-ամյա Զարինե Մելիքսեթյանի, նրա 12-ամյա դստեր և 8-ամյա որդու դիերը՝ կտրած-ծակած վնասվածքներով։