Մամուլ

ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին կկալանավորեն և կտանեն բանտ

Armlur.am-ը գրում է․ «Փաստաբան Լիպարիտ Սիմոնյանը մեզ հայտնեց, որ «ՀՀ Վճռաբեկ դատարանի 26․09․2025 թ․ որոշմամբ մեղադրյալ Ջալալ Հարությունյանի և նրա պաշտպանի վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելն մերժվել է, և դատավճիռն ստացել է օրինական ուժ։ Դատապարտյալ Ջալալ Հարությունյանը պատիժը կկրի համապատասխան քրեակատարողական հիմնարկում։

Հաշվի առնելով վերոշարադրյալ հիմնավորումները և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ, 281-րդ և 383-րդ հոդվածներով՝ Վճռաբեկ դատարանը

Ո Ր Ո Շ Ե Ց․

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի՝ 2025 թվականի հունիսի 18-ի որոշման դեմ մեղադրյալ Ջալալ Անատոլիի Հարությունյանի և նրա պաշտպան Ա․ Ապրեսյանի վճռաբեկ բողոքները վարույթ ընդունելը մերժել։

Որոշումն օրինական ուժի մեջ է մտնում կայացման օրը։

Նախագահող՝ Հ․ Ասատրյան
Դատավորներ՝ Ս․ Ավետիսյան, Հ․ Գրիգորյան, Ա․ Դանիելյան, Ա․ Պողոսյան»: