ՄամուլՏեսանյութ

ՊԲ հրամանատարությունը խնդրել է Նիկոլ Փաշինյանին առաջին գծի զորամասերը զերծ պահել ելակի ծրագրից․ Միքայել Մինասյան (Տեսանյութ)

ՊԲ հրամանատարությունը խնդրել է Նիկոլ Փաշինյանին առաջին գծի զորամասերը զերծ պահել ելակի ծրագրից․ Միքայել Մինասյան (Տեսանյութ)

Այս մասին ֆեյսբուքյան եթերում ասել է Վատիկանում Հայաստանի նախկին դեսպան, Սերժ Սարգսյանի փեսա Միքայել Մինասյանը։

«Բոլորն, անխտիր, քաղաքական դաշտ եկել են Ղարաբաղով։ Առաջին նախագահը եկավ իշխանության՝ Ղարաբաղը պահելու նպատակով, ՀՀ երկրորդ նախագահը եկավ Ղարաբաղից և Ղարաբաղը պահելու նպատակով։ ՀՀ երրորդ նախագահը եկավ Ղարաբաղից և Ղարաբաղը պահելու նպատակով։

ՀՀ ղեկավարները նաև լքել են իրենց պաշտոնները Ղարաբաղի պատճառով, բացի մեկից՝ Նիկոլ Փաշինյանից։ Նիկոլ Փաշինյանն, այո, նույնպես եկավ Ղարաբաղով․ նա եկավ, ուղղակի, հակառակ կողմից․ եկավ՝ մերժելու Ղարաբաղը։

«Նիկոլ Փաշինյանը մեզ թալանեց․ նա մեզանից վերցրեց մեր ողնաշարը, որովհետև Նիկոլ Փաշինյանը չէր համարում և չի համարում, որ Արցախը Երրորդ Հանրապետության ողնաշարն է։ Նա վստահորեն կարծում էր, որ Արցախը Երրորդ Հանրապետության քաղցկեղն է, որը պետք է կտրել և շպրտել այն կողմ։

ելակ

Նա 2,5 կես տարիների ընթացքում հետևողականորեն պատրաստեց ՀՀ-ն կապիտուլիացիայի և պարտության»,- ասել է Միքայել Մինասյանը։

Նրա խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը հետևողականորեն քանդել է բանակը՝ հասնելով զորքի ուտելիքին․ «Ղարաբաղի ՊԲ հրամանատարությունը խնդրել է Նիկոլ Փաշինյանին առաջին գծի զորամասերը զերծ պահել ելակի ծրագրից և դա անել Հայաստանում, որովհետև, երբ սկսվում է պատերազմը, քաղաքացիական կազմակերպությունները, որոնք պետք է մատակարարեն բանակի սնունդը, չեն կարող գալ, հասնել, և դա նորմալ է, որովհետև զորքը պետք է ունենա զենք և ուտելիք»,- ասել է Մինասյանը՝ հավելելով․

«Երբ սկսվեց պատերազմը, այդ մարդիկ օբյեկտիվ պատճառներով, չէին կարող մատակարարել ոչ միայն ելակը, նաև հացը և միսը, և զորքը մնաց սոված»:

Տեսանյութը ստորև

Կիսվել