Մամուլ

«Պարտքով ենք աշխատում, բյուջեն սպառված է»․ Մշակույթի նախարար

«Երբ ես մտել եմ նախարարություն, պարզվել է, որ եռամսյակի բյուջեն արդեն սպառված է եղել, ընդ որում սպառված է եղել ոչ միայն այդ եռամսյակի, այլեւ հուլիսի վերջի բյուջեն, հիմա պարտքով ենք աշխատում»,-հունիսի 2-ին մշակութային գործիչների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը:

Ապա հավելեց. «Պետք է դեռ հասկանանք, թե ինչի արդյունքում է դա եղել»: Հավելեց,  որ երկուշաբթի օրը քննարկելու են, թե մշակույթի նախարարությունը ինչ ծրագրեր է իրականացրել եւ ինչքան  ծախսեր են արվել դրանց համար:

Աղբյուր՝ aravot.am

Կիսվել