Մամուլ

Պարտքեր են ունեցել. Աբովյանում կախված երկու եղբայրներից մեկը նամակ է թողել մորը

ոտայքի մարզի Աբովյան քաղաքում կախված 2 եղբայրներից մեկը նամակ է թողել մորը։ Այս մասին հայտնում է shamshyan.com–ը։

Երեկ Աբովյան քաղաքի արագ սննդի կետերից մեկում 2 քաղաքացի էր հայտնաբերվել կախված վիճակում։ Կայքի տեղեկություններով` մահացածները Աբովյան քաղաքում հաշվառված 52-ամյա Նորիկ Տեր-Աբրահամյաննը և 46-ամյա Նեժդիկ Տեր-Աբրահամյանն են։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակների վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

«Մամ ջան, կներես ինձ, ոչ մի բան չխոստանաս որևէ մեկի։ Մեղավորը ես եմ, ես սիրում եմ ձեզ, բայց չստացվեց, ապրի քո համար։ Նարեիս լավ կպահես։ Նարե ջան, կներես ինձ։ Խնդրում եմ ոստիկաններին՝ հետևողական լինեն, չվնասեն իմ 3 հրաշքներին։ Ես եմ մեղավոր, ոչ իրանք, իրանք բան չգիտեն, ու մարդիկ չար են»,–նշված է եղել նամակում։

Կայքի տեղեկություններով՝ իրավապահները հակված են այն վարկածին, որ տեղի ունեցածը ինքնասպանություն է։

Կայքը հղում անելով իրավապահներին նաև գրել է, որ եղբայրները ֆինանսական լուրջ խնդիրներ են ունեցել, այդ թվում՝ պարտքեր, որի թիվը հասնում է մի քանի միլիոնի։