Պարոն Փաշինյան update արեք Ձեր թիմը Ձեր իսկ հաջողության համար. Սարգիս Գրիգորյան
Դերասան, հաղորդավար Սարգիս Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկար է հրապարակել և կատարել հետևյալ գրառումը․
Նոյեմբերի 24-ի քայելու մասին…պարոն Փաշինյան ես, որպես ՀՀ քաղաքացի ԻՄ ՔԱՅԼՆ արդեն արել եմ (ընտանիքով) ու շատ լուրջ եմ արել:
Կարծում եմ մնացած բոլոր քայլերն արդեն Ձեր և Ձեր ձևավորած թիմի հետ պիտի անեք…
Ես ֆիտնեսի կարիք չունեմ` իմ անձնական մարզիչն իր գործը պրոֆեսիոնալ կատարում է…
Հաջողություն եմ մաղթում քայլարշավին ու ակնկալում, որ բացի քայլելուց Հայաստանի Հպարտ քաղաքացիները նաև կլինեն արժանի այդ հպարտությանը…
P.S. պարոն Փաշինյան update արեք Ձեր թիմը Ձեր իսկ հաջողության համար և նաև ի շահ ՀՀ ապագայի…