Ազատ խոսքՇոու-բիզնես

Պարոն վարչապետ, քաղաքապետ և թաղապետ, ուզում եմ ձեզ հետ չհամաձայնվել և թեթև բոյկետել

Դերասան Սոս Ջանիբեկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մեծարգո պարոն վարչապետ Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան, հարգարժան պարոն քաղաքապետ Hayk Marutyan, հարգելի պարոն թաղապետ Viktor Mnatsakanyan:

Ես ` երիտասարդ, ուրախ, էլեկտրոնային երաժշտության տակ պարող, բարերում լավ երաժշտության տակ վիսկի խմող, սեփական բարում 2nd Floor 2րդ Հարկ -ում բարձրաճաշակ երաժշտություն քարոզող, աշխարհում շատ լուրջ պրոգրես ապրող ռետրո մշակույթի (vinyl stor)-ի հիմնադիրներից մեկը և վերջապես որպես Հայաստանի Հանրապետության Հպարտ քաղաքացի , ուզում եմ Ձեզ հետ չհամաձայնվել և թեթև բոյկետել, գիշերային կյանքը (nightlife) -ը վերացնելու ձեր գործողությունների դեմ:

Ես ամբողջապես հասկանալով այն փաստը, որ ոստիկանության ուժի թուլացումը մեզ կհանգեցնի նրան, որ քաղաքում կտիրի բեզպրիդել, միևնույննա չեմ ուզում համաձայնվել այն մտքի հետ, որ քաղաքը 23:00-ից հետո պիտի մեռնի, ինչ ա, ինչ որ նիվաներ կամ օփելներ կամ կլուբից դուրս էկած ժողովուրդ, իրենց լկտի են պահել կամ իրենց աղմուկով խախտել են համակեցության կանոնները:

Քաղաքակիրթ մարդու ուրախությունը չխլենք անքաղաքակիրթ մարդու պահվացքի պատճառով:

Դա նման ա նրան, որ մի օր փողոցում հանցագործը դանակով մեկին սպանի , հանցագործին գտնելու փոխարեն, համատարած մտնեն բոլորիս տները ու հացի դանակները հավաքեն:

Խնդրում եմ վերանայեք օրենքը, ստեղծեք զոնաներ որտեղ կլինի գիշերային կյանք, դեցիբելների ստանդարտացումներ, ճկուն լինենք, ոչ թե կամ էս կողմ կամ էն կողմ:

Ինչպես կյանքում այնպես էլ բոլոր ոլորտներում, դժվարը միջին տոների մեջ գործելն է, ծայրահեղական սև կամ սպիտակ մոտեցումը ամենահեշտն է:

Եկեք աշխարհից օրինակ վերցնենք կամ լավ գոնե Վրաստանից:

Շնորհակալություն:

Կիսվել