Պարոն վարչապետ դեմ մի՛ գնացեք ժողովրդին, հրաժարական մի տվեք. կա ԱԺ լուծարման սահմանադրական եղանակ․ Արտակ Գալստյան
Պ-ն Վարչապետ դեմ մի գնացեք ժողովրդին,հրաժարական մի տվեք։ ԱԺ լուծարման սահմանադրական այլ ճանապարհ նույնպես կա։
Երեկ Վարչապետը հայտարարեց,որ ԱԺ-ն ցրելու համար,պատրաստվում է հրաժարական տալ։
Այս առումով կասեմ հետևյալը ՝ Պ-ն Վարչապետ ,Ձեր խոսքերն են,որ ցանկացած որոշում ընդունելու էք ժողովրդի հետ խորհրդակցելով և երբեք նրա կամքին հակառակ չէք գնա։
Պ-ն Վարչապետ ,մենք Զեզ տվել ենք ,իշխանության այլ ոչ թե հրաժարական տալու մանդատ։Դուք հրաժարական տալու իրավունք ուղղակի չունեք
Վստահ եմ,որ այս խոսքերով կարտահայտեմ հայ ժողովրդի մեծամասնության կարծիքը ։
Եթե խնդիրը սահմանադրական ճանապարհով ԱԺ արտահերթ ընտրությունների անցկացումն է,ապա դրա համար ամենևին պետք չէ,որ հրաժարական տաք։
Կա ԱԺ լուծարման Սահմանադրական եղանակ առանց Ձեր հրաժարականի
Այսպես ՝
ՀՀ սահմանադրության 89-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
1. Ազգային ժողովը կազմված է առնվազն հարյուր մեկ պատգամավորից :
– Ընտրական օրենսգրքի 100-րդ հոդվածի համաձայն՝ եթե ընտրական ցուցակներում պատգամավորի թեկնածու չկա ապա մանդատը մնում է թափուր :
– Նույն հոդվածի 4-րդ մասի համաձայն՝
4․ Ինքնաբացարկի մասին դիմում ներկայացնելու դեպքում քաղաքացու անունը, ազգանունը հանվում են համապետական ընտրական ցուցակի առաջին և երկրորդ մասերից, ինչպես նաև տարածքային ընտրական ցուցակից։
ՀՀ սահմանադրության 123-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն
2. Հանրապետության նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը:
Կատարվելիք գործողությունները.
Ելք դաշինքի ընտրական ցուցակում ընդգրկված բոլոր թեկնածուները ԿԸՀ են ներկայացնում ինքնաբացարկի դիմումներ և ընտրական ցուցակը մնում է դատարկ։
ԱԺ «Ելք», խմբակցության բոլոր պատգամավորները վայր են դնում իրենց մանդատները։
Այսօր 105 պատգամավորից կազմված ԱԺ ում կմնա 96 պատգամավոր և հնարավոր չի լինի լրացնել թափուր տեղերը։
Այս դեպքում ակնհայտ է Սահմանադրության 89-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը՝այն է ԱԺ պատգամավորների թիվը կլինի 101 –ից պակաս և ԱԺ-ն Սահմանադրության ուժով կհամարվի չձևավորված։
Այդ դեպքում ՀՀ Նախագահը պարտավոր է պահպանել Սահմանադրությունը և նշանակել ԱԺ նոր ընտրություններ։
Այնպես ,որ Հարգելի Վարչապետ,օգտվեք Ձեզ տրված իշխանության մանդատից և մի տվեք հրաժարական ,նման մանդատը, ժողովուրդը Ձեզ չի տվել ։
Աղբյուր՝ Արտակ Գալստյան