«Պարոն Մարության մաքրեք քաղաքը աղբից, այլապես մենք կմաքրենք քաղաքը ձեզնից». Սոնա Աղեկյան. Տեսանյութ
«Պարոն Մարության մաքրեք քաղաքը աղբից, այլապես մենք կմաքրենք քաղաքը ձեզնից: Բավ է, երևանցին արդեն հոգնել է և կանի իր քայլը և այս անգամ իր քայլը կանի մտածված»,- ասաց Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը, ով շրջայց է կատարել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում և Ֆեյսբուքյան ուղիղ եթերով ցույց տվել փողոցում թափված աղբը:
«Ուզում եմ հասականամ աղբն է ավելի դուխով, թե մենք ենք ավելի դուխով, որ կարողանանք մերժել աղբին: Եթե որեւէ մեկը կասի, որ այս աղբը մերև քաղաքացիներն են գցել, ես չեմ հավատա, որովհետեւ իմ ներկայությամբ մի քանի հոգի աղբը բերեցին եւ փորձեցին դնել վերեւում: Անգամ չեն մաքրում, չեն ալվում, այսինքն թքած ունի մեր քաղաքային իշխանությունը, ամռան այս շոգ օրերին, այս տապին համաճարակ է:
Մինչեւ չգա հետինը չի հիշվի առաջինը, իհարկե, Տարոնին մերժեցինք իր ապօրինությունների համար, հիմա տեսնենք ինչի է ուզում հասնել մեր քաղաքային իշխանությունը, որը եկավ իշխանության եւ ասեց, որ մաքրելու ենք քաղաքը, քայլ երկրորդ, պարոն Հայկ Մարության ես շատ հարգանքով եմ վերաբերվում ձեր դերասանական հմտություններին, մի զրկեք մեզ ձեզ որպես դերասան ունենալու հնարավորությունից:
Եթե չեք կարողանում կատարել ձեր նախընտրական խոստումները, որոնք 7-ն են, մենք պարտավոր ենք արդեն բարձրաձայնել, որ դուք միտումնավոր Երեւան քաղաքում ստեղծում եք մի իրավիճակ, որ մենք ունենանք համաճարակ, քաղաքը դիտավորյալ աղբակույտի է վերածվել, մենք երկու աղբավայր ունենք, սակայն դուք որոշել եք Երեւանը աղբակույտի վերածել»,-ասում է նա:
Սոնա Աղեկյանը ասում է, որ այս վերաբերմունքը քաղաքցիների նկատմամբ անհանդուրժելի է եւ շարունակվելու դեպքում ոչ միայն կմերժեն նրանց, այլեւ կկանգնեն դատարանի առաջ: