Պարոն Հախվերդյան, Ձեր անձը Ձեր երգերի ճիշտ հակադարությունն է. Նազիկ Ավդալյան
Ռուբեն Հախվերդյանի՝ Համլետ Ղուշչյանին տված հարցազրույցը մեծ իրարանցում է առաջացրել համացանցում: Ֆեյսբուքը ողողված է օգտատերերի կողմից քննադատություններով:
Նազիկ Ավդալյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ես միշտ չէ, որ արտահայտում եմ իմ կարծիքը ֆեյսբուքում, բայց այս հայտարարության համդեպ անտարբեր մնալ անհնար էր:
Շատ ցավալի է, սարսափելի, սիրտդ ճմլվում է, երբ տեսնում ես, որ ներսից էլ են փորձում ազգդ պառակտել, երբ մտածում ես, որ հայի դեմ էլ պետք է պայքարես ազգդ միասնական պահելու համար:
Պարոն Հախվերդյան Ձեր անձը ձեր երգերի ճիշտ հակադարությունն է:
Ես անընդհատ մտածում եմ` փորձում եմ հասկանալ, դուք գիտակցում եք ձեր խոսքերի իմաստը, որ նեքին թշնամանք եք քարոզում:
Չեմ զարմանա, եթե ներողություն խնդրեք և ասեք, որ ինչպես միշտ ալկոհալի ազդեցության տակ եք եղել:
Բայց առավել ևս չեմ կարող հասկանալ այն զանգվածին, որոնք նորմալ են վերաբերվում ձեր այդ հայտարարություններին, մի բան էլ պաշտպանում են:
Ես ներողություն եմ խնդրում Արցախի ժողովրդից այդ անհեթեթ արտահայտությունների համար»: