Պարզ կանոններ, որոնք ձեզ կդարձնեն ավելի հարգված և ճանաչված
Պարզ կանոններ, որոնք ձեզ կդարձնեն ավելի հարգված և ճանաչված։ Այս մի քանի պարզ կանոնները կօգնեն ձեզ ավելի վստահ զգալ և կտան բազմաթիվ առավելություններ:
1. Խոսակցության ժամանակ մի ընդհատեք ոչ ոքի
Երբ մենք ընդհատում ենք մեր զրուցակցին, ապա արտահայտում ենք մեր արհամարանքը իր նկատմամբ: Եթե մենք ընդհատում ենք զրուցակցին, որովհետև գիտենք թե նա ինչ է պատրաստվում ասել, ապա ակնարկում ենք, որ այն կանխատեսելի էր և ձանձրալի:
Երբ խոսակցության ժամանակ չենք ընդհատում զրուցակցին, այդպիսով արտահայտում ենք հարգանք նրա նկատմամբ և ստանում փոխադարձ մեր նկատմամբ:
2. Դուք ժամանակին եք հասցնում կենտրոնանալ
Մարդկանց մեծամասնությունը, բիզնես բանակցություններում օգտագործում են մի նպատակ, «Կրակիր առանց նշան բռնելու» (այսինքն` խոսում են առանց մտածված), կամ այնքան են տարվում խոսակցությունով, որ ավելորդ տեղեկություններ են սկսում հայտնում:
Սակայն ամեն զրույցում, պետք է լինի կոնկրետ նպատակ, հատկապես բիզնես ոլորտում: Կենտրոնանալով և մտածելով մինչ պատասխան տալը, դուք կարող եք գտնել ավելի ճիշտ բառեր, որոնք էլ ավելի օգուտ կտան և ձեզ և ձեր զրուցակցին:
3. Հեշտությամբ արտահայտեք ձեր մտքերը
Շատ մարդիկ զրույցի ժամանակ օգտագործում են բառեր («ը…», «հասկանում ես»), որոնք հնարավորություն են տալիս, կարճ ժամանակով մտածել իրենց հաջորդ նախադասությունը: Եթե մտորեք մինչ պատասխանելը, ապա դուք կհասցնեք հավաքվել և ժամանակին կարտահայտեք ձեր մտքերը:
4. Թվում է դուք ավելի խելացի եք
Ոչ ոք չի հարգում նրանց, ովքեր խոսում են անընդհատ և չեն լսում զրուցակցին: Եթե դուք դադար վերցնեք նախքան պատասխանելը, ձեզ կհամարեն ավելի խոհուն, իսկ ձեր ասածները արդեն կլսեն:
Այս հնարքը ոչ միայն կօգնի ձեզ հասնելու ավելի մեծ հարգանքի աշխատանքի վայրում, այլև կամրապնդի ձեր հարաբերությունները ձեր սիրելիների հետ:
Ի վերջո, ամեն անգամ, երբ դուք մտածում ձեր ասածների շուրջ, դուք արտահայտում եք սեր և հարգանք: Սա շատ կարևոր է ցանկացած հարաբերություններում: