Պարզվում է Մոսկվայում սպանված Աշոտ Բոլյանը Մասիվցի Անդիկի սպանության հետ կապ չունի
Պարզվում է Մոսկվայում սպանված Աշոտ Բոլյանը Մասիվցի Անդիկի սպանության հետ կապ չունի։
Նոյեմբերի 13-ին Մոսկվայում սպանված թայբոքսինգի հայազգի մարզիկ Աշոտ Բոլյանն «Մասիվցի Անդիկ» մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանության գործով որևէ կարգավիճակ չուներ: Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը։
«Նման անուն-ազգանունով անձ գործում ներգրավված չէ, շարունակվում է ձեռնարկվել անհրաժեշտ քննչական գործողություններ՝ պարզելու Անդրանիկ Հարությունյանի մահվան հանգամանքները»,-ասաց նա՝ նշելով, որ դեռ հայտնի չէ սպանության պատվիրատուն:
Հիշեցնենք՝ Աշոտ Բոլյանի սպանությունից հետո մամուլում լուրեր տարածվեցին, թե վերջինս կազմակերպել է Անդրանիկ Հարությունյանի սպանությունը։