Ազատ խոսքՄամուլ

Պարզվում ա մի գիշերում բան է փոխվել․ Սյուզի Բադոյան

Լրագրող Սյուզի Բադոյանը ֆեսբուքյան իր էջում գրում է․

«Բրավո գյումրեցի, բրավո Շիրակի թեմ.

Պարզվում է՝ մի գիշերում բան է փոխվել Նիկոլի պատարագի սցենարում. հետ է կանգնել Տեր Ռուբենը, ում որդին, ի դեպ, ՊՊԾ ծառայող է, և հիշեք՝ ողջ թեմի քահանաների հրաժարվելուց հետո ինքն էր համաձայնել փոխարինել հերթապահին ու Սուրբ Հակոբում դիմավորել դեկտեմբերի 7-ին Նիկոլին` իր ծափահարող շքախմբով։

Հենց կեսգիշերին, որոշվել է, որ հենց այն քահանան կիրականացնի ծեսը, ում հերթն է Սուրբ Հակոբում պատարագիչ լինել։

Տեր Վարուժան ավագ քահանա Տերտերյանի մասին է խոսքը: Ընդ որում, Տեր Վարուժանն ամենևին մտադիր չէ խմբագրել պատարագը ու ֆեյք ծեսով քծնել Նիկոլին, ում իշխանությունը բանտեց իր թեմակալ առաջնորդ Միքայել Աջապահյանին ու ևս երկու սրբազանի և մեկ քահանայի։

Բայց ավելի խնդալու պատմությունն էն է, որ նիկոլենք (ոչ միայն Կարեն Պետրոսյանի, այլև ուժայինների զգույշ միջամտությամբ) ի սկզբանե, մի քանի եկեղեցու վրա մատը դնելով, ասել են` այստեղ է գալիս վարչապետը, պիտի դիմավորեք․ պատասխանել են` ՈՉ։

Բրավո գյումրեցիներ, ձեր ցավը տանեմ»։