Պարզվել է, որ միջադեպի հետ ոչ մի առնչություն չի ունեցել «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի սեփականատիրոջ որդին
Երեկ՝ հունվարի 2-ին, Shamshyan.com-ը տեղեկություն էր հրապարակել դիմակավորված ոստիկանական օպերացիայի մասին, որը տեղի էր ունեցել «4-րդ գյուղում»՝ «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի դիմաց, որտեղ ոստիկանները կատարել էին իրենց պրոֆեսիոնալ գործն ու մի քանի հոգու տեղափոխել էին ոստիկանության Մալաթիայի բաժին։
Տեղում պարզվել է, որ նշված կրակոցների միջադեպի հետ կապված ոչ մի առնչություն չի ունեցել «Մարիաննա» կաթնամթերքի գործարանի սեփականատեր Տիգրան Վարդանյանի որդին՝ Ժորա Վարդանյանը, ով պարզապես օպերացիա իրականացնելու ժամանակ եղել է գործարանի մոտ՝ փողոցում, ինչից հետո նրա նկատմամբ ոչ մի իրավական գորժընթաց չի կատարվել և բաց է թողնվել։
Կրակոցներ արձակողին էլ ոստիկանները ներկայացրել են Մալաթիայի քննչական բաժին ու այսօր Shamshyan.com զանգահարած՝ տուժածների բարեկամները հայտնում էին, որ քննիչը կրակոցներ արձակողին ազատ է արձակել, իսկ Ժ. Վարդանյանն ընդհանրապես կապ չունի կրակոցների հետ: