Պարզվել է ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը. դիերը դուրս բերելու համար փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա
Պարզվել է ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը. դիերը դուրս բերելու համար փրկարարներն օգտագործել են հատուկ տեխնիկա
Shamshyan.com-ը գրում է․ Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է փետրվարրի 28-ին Ստեփանակերտ Գորիս ավտոճանարհի 85-րդ կմ հատվածում տեղի ունեցած ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածների ինքնությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը , պարզվել է, որ մահացածները Արցախի Հանրապետության բնակիչներ 49-ամյա Ավետիք Օսեյանն է և 21-ամյա Հայկազ Առաքելյանը:
Ըստ նախնական տեղեկությունների ավտոմեքենան վարել է Ա. Օսեյանը և վթարը տեղի է ունեցել փետրվարի 27-ին, ժամը 21:00-ի սահմաններում, իսկ տեղի ունեցած վթարի մասին ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգել է Տեղ գյուղի բնակիչ 28-ամյա Ա. Շեգունցը:
Ինչպես ավելի վաղ հայտնել էինք փետրվարի 28-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Սյունիքի մարզում։
Ժամը 15։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 Ճգնաժամային կառավարման կենտրոն և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գորիսի բաժին ահազանգ էր ստացվել, որ Գորիս-Ստեփանակերտ ավտոճանապարհի Տեղ գյուղի վարչական տարածքում ավտոմեքենան մոտ 350 մետր գլորվերով, հայտնվել էր ձորում։
Ոստիկաններն ու հրշեջ-փրկարարները մետաղի ջարդոնի վերածված Opel մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել էին 2 դի։