Մամուլ

Պարզվել է մանկապարտեզում 4-ամյա երեխայի մահվան պատճառը

Armlur.am-ի փոխանցմամբ՝ Արաբկիրի 28 մանկապարտեզում 4-ամյա երեխայի մահվան պատճառը, ըստ նախնական եզրակացության, երիկամների խնդիրն է եղել, ասել է, թե նախաքննական մարմնում արդեն հստակություն կա, որ երեխայի մահը վրա է հասել առողջական խնդիրների պատճառով։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Արաբկիր վարչական շրջանի 28 մանկապարտեզի տնօրեն Հեղինե Հովհաննիսյանը, 4-ամյա երեխայի դաստիարակը, դայակը հարցաքննվել են:

Նախաքննական մարմինը քննչական գործողություներ է իրականացրել մանկապարտեզում:

Կիսվեք էջում