Պարզվել է, թե ով է իրականում Էջմիածնի քաղաքապետին վերագրվող սկանդալային տեսանյութում
Պարզվել է, թե ով է իրականում Էջմիածնի քաղաքապետին վերագրվող սկանդալային տեսանյութում
Ֆեյսբուք սոցիալական ցանցում մի քանի օգտատերեր տարածում են ինտիմ լուսանկարներ և գրառումներ անում, որ լուսանկարում երևացող կինը Էջմիածնի նորընտիր քաղաքապետ Դիանա Գասպարյանն է: Օգտատերերը նաև գրում են, որ լուսանկարները վերցված են ինչ որ տեսանյութից, որը այժմ հեռացված է համացանցից:
Politik.am-ին հաջողվեց պարզել, որ համացանցում տարածված տեսանյութում իրականում հնդիկ պոռնոաստղ Richa Pallod-ն է (արգելված տեսանյութերի հղում չենք տեղադրում, բայց տեղեկատվությունը ստուգել ցանկացողները Google որոնողական համակարգում կարող են գտնել անհրաժեշտ տեղեկատվությունը՝ նշելով դերասանուհու անունը)։
Այս տեսանյութը մեծահասակների համար նախատեսված կայքերում է հայտնվել դեռևս երկու տարի առաջ։