Պարզվել է երեկ Երևանում՝ Իսակովի պողոտայում մահացած տղամարդու ինքնությունը
Պարզվել է երեկ Երևանում՝ Իսակովի պողոտայում մահացած տղամարդու ինքնությունը
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է երեկ՝ հոկտեմբերի 14-ին, Երևանում Իսակովի պողոտայում դանակի մի քանի հարվածներից մահացած տղամարդու ինքնությունը:
Պարզվել է, որ մահացածը Վաղարշապատ քաղաքի բնակիչ 36-ամյա Հրանտ Մնացականյանն է: Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Ոստիկանները, պարեկներն ու քննիչները սպանության վայրից մոտ 1 կմ հեռավորության վրա՝ դեպի Երևան տանող հատվածում գործող գազաբենզալցակայանի հարևանությամբ եղած ավտոլվացման կետում հայտնաբերել են արնանման հետքեր, արյունոտ սրբիչ, և կան կասկածներ, որ նշված հատվածը նույնպես կապ ունի տեղի ունեցած սպանության հետ:
Հոկտեմբերի 14-ին սպանություն էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 11:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում, ոստիկանության Մալաթիայի բաժնում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Իսակովի պողոտայում դի կա:
Ժամանել էին ոստիակնության Երևան քաղաքի վարչության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Աթրուր Հակոբյանը և բաժնի պետի տեղակալ Միքայել Գարակյանը:
Ժամանել էին նաև ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ Հարություն Դանիելյան ու բաժնի պետի օպերատիվ տեղակալ Րաֆֆի Բագրատունյանը:
Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, դեպքի վայր էր ժամանել նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Արմեն Օսեյանը:
Օպերատիվորեն ժամանել էր շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որն արձանագրել էր տղամարդու մահը:
Օպերատիվորեն ժամանել էին նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արտակ Սիրադեղյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու պարեկները Իսակովի պողոտայցի դեպի Արգավանդ տանող ճանապարհի սկզբնամասում հայտնաբերել էին տղամարդու դի, արնանման հետքեր, արյունոտված դանակ, որը ըստ նախնական տեղեկությունների՝ հնարավոր էր՝ հանցագործության գործիքը լիներ:
Դեպքի մասին ոստիկանության Մալաթիայի բաժնից տեղեկությունը փոխանցել էին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժին, որտեղից ժամանել էր քննչական խումբը՝ բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել էր քրեական վարույթ: