Ազատ խոսքԱշխարհ

«Պարզապես ցեղասպանություն». թուրքերը հրետակոծում են նաև հիվանդանոցը

«Պարզապես ցեղասպանություն»։ Քրդագետ, թուրքագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.

«Թուրքական հրետակոծությունից իրենց բնակավայրերից հեռացող խաղաղ բնակչությանը ճանապարհներին գնդակահարում են թուրքական բանակի աջակցությունը վայելող, և թուրքական կողմից զինված ռազմական խմբավորումները…

Պարզապես ցեղասպանություն…

Թուրքական բանակի աջակցությունը վայելող զինված խմբավորումները հարձակվել են նաև խաղաղ բնակչության վրա, ովքեր դուրս են եկել Սարի Քանի բնակավայրից, որպեսզի տեղափոխվեն ավելի ապահով վայր: Հարձակման հետևանքով զոհվել են խաղաղ բնակչներ, մեկ ուղեկցող լրագրող զոհվել է, իսկ երեքը վիրավորվել:

Թուրքական հրետանին հրետակոծել է սիրիական Թել Թամմարի հիվնադանոցը, ինչի հետևանքով զոհվել է 10 անձ, ովքեր բուժում էին ստանում հիվանդանոցում, իսկ 40 հոգի ստացել է վիրավորում:

Այս պահի դրությամբ կարելի է ասել, որ քրդական կողմի վերահսկողության տակ գտնվող այն բանտերից, որտեղ պահվում էին ԻՊ ահաբեկիչները, փախել են, և գտնվում են ազատության մեջ: Մասնավորապես Քամիշլոյի և Էին Իսսա քաղաքների բանտերում այլևս չկան ԻՊ ահաբեկիչներ»:

Կիսվել