Պարզապես երբեմն խնդիրներ են առաջ գալիս. «Սանիթեքի» սեփականատերը` ցուցարարներին
Քաղաքացիները բողոքի ակցիա են իրականացնում «Սանիթեք»-ի դեմ։
Ընկերության հիմնադիր, սեփականատեր Նիկոլաս Թավիլը քիչ առաջ բողոքի ակցիայի մասնակիցներին վստահեցրել է, որ ընկերությունը թեև սխալներ թույլ է տվել, չի խուսափում պարտավորություններից։
«Նախորդ տարի մենք բախվեցինք խնդրի, որը տևեց 8 օր, այս տարի նույն խնդիրը ձգվում է 2 շաբաթ. կամաց-կամաց խնդրին լուծում ենք տալիս: Պարզապես երբեմն խնդիրներ են առաջ գալիս: Այո՛, մենք սխալներ թույլ ենք տվել, դրանց համար կան տարբեր պատճառներ, որոշ սխալներ արտաքին գործոնների պատճառով են եղել»։