Պարեկային ոստիկանության տուգանային կայանատեղից գողացել են ավտոմեքենա և երկու տասնյակից ավելի մոպեդներ
Հայաստանի պարեկային ոստիկանության տուգանային կայանատեղից գողացել են ավտոմեքենա և երկու տասնյակից ավելի մոպեդներ։
Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ մեքենաների անհետացմանը մասնակցել են պարեկային ոստիկաններ։
Մենք հարցում ենք ուղարկել Հայաստանի Ներքին գործերի նախարարություն՝ ենթադրյալ հանցագործների, նրանց թվաքանակի, ինչպես նաև գողացված մեքենաների տեսակի վերաբերյալ մանրամասներ տրամադրելու խնդրանքով։
«Ձեր մատնանշած հանգամանքների առնչությամբ ներքին անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի վարչությունում կատարվում է ծառայողական քննություն»․-ասված է հայտարարության մեջ։