Պարեկային ծառայության պարեկները վարչական պատասխանատվության են ենթարկել բազմաթիվ օլիգարխների, այդ թվում՝ մականունավոր
Պարեկային ծառայության պարեկները վարչական պատասխանատվության են ենթարկել բազմաթիվ օլիգարխների, այդ թվում՝ մականունավոր
Երբ Հայաստանում ստեղծվեց ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գունդը, սոցցանցերում սկսեցին որոշ օգտատերեր տեսակետներ հայտնել, թե պարեկները աչքաթող են անելու ու վարչական պատասխանատվության չեն ենթարկելու հանրապետությունում հայտնի օլիգարխների, գործարարների, ուժային կառույցների, օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչների ու նրանք միայն տուգանելու են հասարակ մահկանացուներին:
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ պարեկային ծառայության Երևանի գնդի ստեղծման օրվանից պարեկները ճանապարհային երթևեկության կանոնների խախտման համար վարչական պատասխանատվության են ենթարկել այնպիսի օրինախախտ վարորդների, որոնք հանրապետությունում հայտնի են որպես օլիգարխներ, գործարարներ ՀՀ ՊՆ, ուժային կառույցների, ինչպես նաև մաքսային ու հարկային և քննչական ապարատի պաշտոնյաների: