Պարեկայինի հրամանատարին ծեծել են մոտ 20 հոգով. նոր մանրամասներ
«Հրապարակ»-ին հայտնի են դարձել նոր մանրամասներ: Մեզ պատմեցին, որ դեպքը տեղի է ունեցել Սևանի «Կարապ» լողափում: Սահակյանը` ընտանիքի հետ հանգստանալիս է եղել:
Նույն վայրում մի խումբ անձինք բարձրաձայն խոսել ու հայհոյել են: Սահակյանի որդին նրանց դիտողություն է արել, որից հետո լեզվակռիվ է սկսվել: Գումարտակի հրամանատարը, որ այդ ժամանակ եղել է արձակուրդում, քաղաքացիական հագուստով, փորձել է սաստել, կանխել միջադեպը: Իրավիճակը թեժացել է, շուրջ 20 հոգի հարձակվել են հոր և որդու վրա ու խմբակային ծեծի ենթարկել:
Քննչական կոմիտեից «Հրապարակ»-ին հայտնեցին, որ քրեական վարույթ է նախաձեռնվել` մի խումբ անձանց կողմից խուլիգանություն կատարելու եւ ծեծի հատկանիշներով: Մեկ անձ ձերբակալված է, նախաքննությունը շարունակվում է, միջոցառումներ են ձեռնարկվում «առերեւույթ հանցագործություն կատարող անձանց հայտնաբերելու ուղղությամբ»:
Սահակյանը դեպքից հետո հոսպիտալացվել է, ժամեր առաջ դուրս գրվել հիվանդանոցից: