«Պարապած, տեղը տեղին պատրաստված, շկոլա անցած սադրիչ է Պետրոս Ղազարյանը». Մուշեղ Շուշանյան
«Պարապած, տեղը տեղին պատրաստված, շկոլա անցած սադրիչ է Պետրոս Ղազարյանը». Մուշեղ Շուշանյան
Փաստաբան Մուշեղ Շուշանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Այնուամենայնիվ պարապած, տեղը տեղին պատրաստված, շկոլա անցած սադրիչ է Պետրոս Ղազարյանը։ Դեգրադացված մարդու և ուծացած հայի կատարյալ մի տիպար։
Ցանկացած մեկը, եթե մերժում է բռնությանը բռնությամբ պատասխանելու իրավունքը, դրանից մի հետևություն կարող է լինել՝ մենք գործ ունենք մարդու արժանապատվությունը չընդունող, արժանապատվության իրավունքը մերժող, կամ ավելի պարզ՝ անարժանապատիվ մեկի հետ, իսկ մարդը մարդ է արժանապատվության շնորհիվ, մարդկային կերպարանք ունեցող, բայց ստրկության մեջ պահվող, դրան հաշտված և մարդկային արժանապատվութունը կորցրածը այլևս մարդ չէ։
Անշուշտ Հայի համամարդկային առաքելության մասին գիտենալ և այդ մասին դատողություններ անել կարող են միայն արժանապատվություն ունեցողները և այդ առաքելությանը հավատացողները»։