Պատրաստ եմ կիսել պատասխանատվությունը․ Վահե Տեր-Մինասյան
Պատրաստ եմ կիսել պատասխանատվությունը․ Վահե Տեր-Մինասյան
Բժիշկ-ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Պատրաստ եմ կիսել պատասխանատվությունը։
Հարգելի պարոն Սիմոնյան, ուզում եմ շնորհակալություն հայտնել այն երկար սպասված ապտակի համար, որը հնարավոր է ոմանց վերջապես կվերադարձնի ադեկվատության զգացողությունը։ Ցավոք, ինքս ներկա չեմ եղել և անձամբ հնարավորություն չեմ ունեցել մասնակցելու։
Միաժամանակ ինձ համար պատիվ կլինի կիսել ցանկացած պատասխանատվություն եթե իհարկե իրավապահ մարմինները կգտնեն դրա անհրաժեշտությունը»։