Մամուլ

Պատրաստվեք պատերազմի․ Կարին Տոնոյան

44-օրյա պատերազմում զոհված, հետմահու Արցախի հերոսի կոչմանն արժանացած Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը գրում է.

«Ցերեկը ժամանակ չկա` սերունդ ենք փրկում….

Երեկոյան կարդում եմ ալիևյան հոխորտանքներն ու դրանց սրտակեղեք արձագանքներն ու զարմանում մեր ,,խաղաղասեր,, պարզամտության վրա…. լավ չենք հասկանում, որ պատերազմն անխուսափելի է, և պետք է պարզապես պատրաստվել դրան. երբ ֆաշիստը քեզ ֆաշիստ է ասում, ուրեմն ցույց տուր նրան` որն է իրական ֆաշիստությունը….

Իսկ խեղկատակին թողեք իր կնգա ձվածեղով զբաղվի:

Պատրաստվեք պատերազմի. ահա օրվա հրամայականը»:

Կիսվեք էջում