Խոհանոց

Պատրաստում ենք շերտավոր խմոր տան պայմաններում. պարզ, հեշտ ու արագ բաղադրատոմս

Պատրաստում ենք շերտավոր խմոր տան պայմաններում. պարզ, հեշտ ու արագ բաղադրատոմս։

Բաղադրությունը`

ալյուր – 250 գր

ջուր – 100 մլ

աղ – մեկ պտղունց

կարագ – 200 գր

Խմորի պատրաստման եղանակը`

Աղը ջրում լուծում ենք, լցնում 200 գր ալյուրը և հունցում այն: 15 րոպե հունցում ենք, հետո դնում ենք տոպրակի մեջ ու 15-30 րոպեով տեղափոխում սառնարան:

Այդ ընթացքում սենյակային ջերմաստիճանի կարագն ու 50 գր ալյուրը խառնում ենք: Խմորի նման հունցում ենք, մինչև ստացվի համասեռ զանգված: 15 րոպեով դնում ենք սառնարան: Սառնարանից հանում ենք և ուղղանկյուն գրտնակում (մոտ 40 х 25 սմ): Խմորին քսում ենք կարագով խմորը (եզրերից 1-2 սմ ներս): Դատարկ մասով ծածկում ենք կարագապատ մասը:

Հետո կարագապատ մյուս մասը բերում ենք խմորի վրա: Եզրերն ամրացնում ենք: Թաղանթով փաթաթում ենք և 30 րոպեով դնում սառնարան: Սառնարանից հանում ենք ու երկարությամբ գրտնակում: Երեք տակ ծալում ենք, 90 աստիճանի անկյան տակ դեպի ձախ թեքում ու գրտնակում:

Գրտնակելու և շրջելու գործընթացը կրկնում ենք 6 անգամ: Կարելի է թեքել նաև դեպի աջ:

Խմորը դնում ենք թաղանթի մեջ և պահում սառնարանում:

Կարող ենք նաև անմիջապես թխել: Ավելացնենք, որ շերտավոր խմոր թխելիս պետք է ջեռոցը տաքացնել 220 աստիճան, քանի որ ավելի ցածր ջերմաստիճանում կարագը հալչում ու դուրս է հոսում, և խմորը չոր է ստացվում։

Բարի ախորժակ

Կիսվել