Պատրաստում ենք հավով շատ պարզ և համեղ աղցան
Պատրաստում ենք հավով շատ պարզ և համեղ աղցան
Bavnews.am-ը ձեզ է ներկայացնում աղցանի բաղադրատոմս, որի բաղադրիչները շատ հասանելի են։
Երբ պետք է հյուրեր ընդունեք, բայց պատրաստելու ժամանակ չունեք: Նման դեպքերում այս բաղադրատոմը «օգնության կհասնի»:
Բաղադրիչներ (նախատեսված 3 հոգու համար, եթե պատրաստելու եք ավելի մեծ քանակությամբ մարդկանց համար վերցրեք ավել ամեն բաղադրիչից)՝
Հավի ֆիլե՝ 350 գր․
Սունկ Շամպինյոն՝ 200 գր․
Վարունգ՝ 2 հատ
Սամիթ՝ 20 գր․
Մայոնեզ՝ 2 ճաշի գդալ
Աղ, պղպեղ՝ ըստ ճաշակի։
Պատրաստման եղանակը
1․ Կտրատեք սունկը և տապակեք բուսական յուղի մեջ 5-7 րոպե:
2․ Խաշատ հավի ֆիլեն կտրատել խորանարդներով։
3․ Վարունգները առանց մաքրել կտրատել կիսալուսնաձև։
4․ Սամիթը մանր կտրատեք:
5․ Աղցանի ամանի մեջ միացրեք հավը, սունկը, վարունգը և սամիթը: Ավելացրեք մայոնեղ և լավ խառնեք։
Վերջ, աղցանը պատրաստ է, կարող եք մատուցել սեղանին։
Բարի ախորժակ։